ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքները բարձրացնելուց հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում

ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքները բարձրացնելուց հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում

«Bloomberg Economics»-ի ուսումնասիրության համաձայն՝ 2021թ. մարտ ամսին ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից գնաճի նկատմամբ տոկոսադրույքների բարձրացումից հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում: Այս մասին հայտնում է թուրքական birgun.net-ը: Bloomberg Economics-ի ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ ԿԲ կողմից տոկոսադրույքների բարձրացումից հետո ամենախոցելի տնտեսությամբ երկրների ցանկը գլխավորում է Արգենտինան, երկրորդ տեղով հաջորդում է Թուրքիան, իսկ այնուհետև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը և Բրազիլիան:: Այն երկրները, որտեղ էներգիայի արտահանումը կարևոր տեղ է զբաղեցնում տնտեսության մեջ, ինչպիսիք են Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենաքիչ խոցելի երկրներից են: