Լիտվան եւ Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային

Լիտվան եւ Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային

Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի, քանի որ Ռուսաստանն ուժեր Է կենտրոնացնում ուկրաինական սահանին: Այդ մասին, հունվարի 24-ին հաղորդել Է Լիտվայի պաշտպանության նախարարությունը: Այդ նույն ՓԶՀՀ-ներն Ուկրաինային կհատկացնի նաեւ Լիտվան, իսկ Էստոնիան պլանավորում Է տալ Javelin ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ): Այդ օգնությունը տրամադրվում Է ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը երրորդ երկիր հանձնելու՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո: «Անկեղծորեն հույս ունենք, որ այդ սպառազինությունն Ուկրաինան չի օգտագործի: Բալթյան երկրները հորդորում են Ռուսաստանին՝ դադարեցնել ագրեսիվ եւ անպատասխանատու գործելակերպը»,-հայտարարել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը: Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնատար անձանց, հաղորդել Է, որ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան ստացել են Ուկրաինային Javelin Stinger զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու ԱՄՆ-ի թույլտվությունը: Ռուսաստանի պաշտոնատար անձինք քանիցս ժխտել են, թե Մոսկվան պլանավորում Է ներխուժել Ուկրաինա այն դեպքում, երբ Կիեւը եւ Արեւմուտքը հայտարարել են ուկրաինական սահմանի մոտ շուրջ 100 հազար ռուսաստանցի զինվորականների գտնվելու մասին: Արեւմուտքը ռուսական բանակի այդ կենտրոնացումը համարում Է պատերազմի նախապատրաստում, որպեսզի չթույլատրվի Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: