Բուրկինա Ֆասոյի նախագահը ձերբակալված չԷ, այլ մնում Է ոստիկանության պահպանության ներքո

Բուրկինա Ֆասոյի նախագահը ձերբակալված չԷ, այլ մնում Է ոստիկանության պահպանության ներքո

Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն ձերբակալված չԷ զինվորակաների կողմից, այլ գտնվում Է ոստիկանության պահպանության ներքո: Հունվարի 24-ին այդ մասին հայտնել Է Burkina24 պորտալը: Պորտալի տեղեկատվությամբ՝ ոստիկանության մարտիկները նաեւ իրենց պահապնության տակ են առել Բուրկինա Ֆասոյի վարչապետին եւ խորհրդարանի խոսնակին: Հունվարի 24-ին ավելի վաղ Reuters եւ AFP գործակալությունները, վկայակոչելով Բուրկինա Ֆասոյի ուժային ծառայությունների ներկայացուցիչների եւ արեւմտաաֆրիկացի դիվանագետների՝ հայտնել Էին, թե Կաբորեն ձերբակալված Է զինվորականների կողմից եւ գտնվում Է բանակային ռազմակայաններից մեկում: Իր հերթին Բուրկինա Ֆասոյի նորությունների leFaso պարտալը հայտնում Է, որ պետության ղեկավարը գտնվում Է անվտանգ վայրում: Զինվորականներն իրոք հունվարի լույս 24-ի գիշերը գրավել են Կաբորեի մասնավոր տունը երկրի մայրաքաղաք Ուագադուգուի Պատ դ’Ուա թաղամասում, սակայն նախագահն ինքն այնեղ չի եղել, նշում Է Էլեկտրոնայն հրատարակությունը: Պորտալի տեղեկատվությամբ՝ այժմ շարունակվում են բանակցությունները Բուրկինա Ֆասոյի օրինական իշխանությունների եւ հունվարի 23-ին խռովություն բարձրացրած զինվորականների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: