Շվեդիան առայժմ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին. ԱԳ նախարար Անն Լինդե

Շվեդիան առայժմ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին. ԱԳ նախարար Անն Լինդե

Շվեդիան ներկայում մտադիր չԷ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել, բայց դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին հավաստում Է սեփական անվտանգության ապահովման գիծն ինքնուրույն ընտրելու իր իրավունքը: Այդ մասին, հայտարարել Է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ հանդես գալով Բրյուսելում Եվրամիության երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների նիստի սկսվելուց առաջ: Հունվարի 24-ին Բրյուսելում նաեւ պետք Է տեղի ունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ: «Ֆինլանդիայի պաշտոնակցի հետ միասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ մենք կներկայացնենք իրադրության մեր վերլուծությունը, մենք ավելի հանգամանորեն կխոսենք այն մասին, ինչը կարեւոր Է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի համար, օրինակ, այն մասին, որ ցանկացած իրադրության պայմաններում մենք պետք Է իրավունք ունենանք ընտրելու անվտանգության ապահովման մեր իրավունքը…Ներկայում մենք մտադրություն չունենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել… Ներկայում այդ հարցը չի քննարկվում»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: