Հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետը կանխատեսել Է համավարակի ավարտ

Հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետը կանխատեսել Է համավարակի ավարտ

Կորոնավիրուսի համավարակը մոլորակի մասշտաբով կարող Է ավարտվել արդեն 2022 թվականին: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին պատմել Է բժշկական գիտությունների դոկտոր, իմունաբան-բժիշկ, հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը: Խոսելով օմիկրոնի մասին՝ փորձագետը կարծիք Է հայտնել, որ հարկավոր Է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե հայտնաբերված ախտահարվածների աճի առավելագույն ցուցանիշների վրա: Գլխավորը հիվանդությունը վաղ ժամկետներում դիֆերենցելն Է, որպեսզի այն հիվանդները, որոնց հիվանդությունը (օմիկրոն-սուր շնչառական վիրուսային ախտահարում) թեթեւ ընթացք ունի, կարողանան բուժվել ամբուլատոր, տանը, իսկ առողջապահության համակարգը ծանրաբեռնված չլինի ավելորդ հոսպիտալացումներով: Փորձագետը նաեւ նշել Է, որ Ռուսաստանում դժվար Է կանխատեսել օմիկրոնի հետ կապված կորոնավիրուսի նոր ալիքի ավարտ՝ երկրի ներսում առանձնահատուկ տրանսպորտային կապերի պատճառով, որոնք հիմնականում անցնում են Մոսկվայով: Դրա համար պետք Է լավ իմանալ երկրի հաղորդակցական քարտեզը, պարզաբանել Է նա: Նրա խոսքով՝ օմիկրոնի «խնդիրը» մոլորակի զանգվածային ընդգրկումն Է՝ առանց մեծաթիվ զոհերի: Արդյունքում՝ վիրուսը նոր տեր կգտնի, քանի որ մարդկությունը ձեւավորել Է արգելակող կոլեկտիվ իմունիտետ: Արդյունքում՝ կձեւավորվի նոր օջախային ինֆեկցիա, որը նման Է, օրինակ, Էբոլային: «Պետք Է հաշվի առնել մոլորակային մասշտաբը: Ես կարծում եմ, որ տարվա ընթացքում դա միանշանակ կավարտվի»,-հավելել Է Ժեմչուգովը: