Վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար 2021 թվականին տրամադրվել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ

Վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար 2021 թվականին տրամադրվել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ

Վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնություն տրամադրելու համար 2021 թվականին նախատեսված ծրագիր շրջանակներում 3 միլիարդ 296 միլիոն դրամ հատկացումը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է. պետական բյուջեից 2021 թվականին ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարը կազմել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ: Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա շեշտեց, որ 2021 թվականին նախարարության ուշադրության կենտրոնում եղել է և շարունակելու է մնալ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնության ամբողջական տրամադրումը: Տրամադրված գումարի չափը խոսում է այն մասին, որ զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրամադրվող բժշկական օգնության ծավալը մեծապես աճել է: «Պետք է ասեմ, որ այս ծրագիրը իր ֆինանսավորման մեխանիզմներով որոշակի առումով առանձնանում է մեր ընդհանուր ծրագրերից: Այն ֆինանսավորվում է օֆերտայի սկզբունքով, այսինքն՝ ծառայություները մատուցելու կատարողականի հիմքով, և, կարելի է ասել, սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ ընտրել են ծրագրի ֆինանսավորման այդ մեխանիզմը՝ հասկանալով հարցի կարևորությունը: