Ավելի քան 239 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Ավելի քան 239 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Ակբա բանկը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց յուրօրինակ ծրագիր՝ բանկի կողմից թողարկվող Mastercard, Visa, ArCa և AmEx վճարային համակարգերի քարտերով իրականացված յուրաքանչյուր վճարման 0.3%-ն իր շահույթի հաշվին ուղղելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Իրականացված այս ծրագրի շնորհիվ, ինչպես նաև Ակբա ֆինանսական խմբի  ( Ակբա բանկ, ԱԳԲԱ Լիզինգ, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ) կողմից ընդհանուր առմամբ հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 239 միլիոն ՀՀ դրամ: Ակբա բանկն այսպիսով ամփոփում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետ մեկնարկած ծրագիրը՝ այս ընթացքում նպաստելով հիմնադրամի շահառուներին փոխհատուցումներ տրամադրելու կարևոր գործընթացին: *Բանկն իր Visa ԲԱՐԵՐԱՐ քարտատեսակով կատարված վճարային գործառնություններից 0.3%-ն իր շահույթի հաշվին նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: