Իլոն Մասքի կարողությունը կրկին գերազանցել է 300 միլիարդ դոլարի նշագիծը

Իլոն Մասքի կարողությունը կրկին գերազանցել է 300 միլիարդ դոլարի նշագիծը

Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել Է 300 միլիարդ դոլարի նշագիծը: Այդ մասին, վկայում են Forbes-ի տվյալները: Forbes Real-Time-ի միլիարդատերերի նորացված ցուցակի տվյալներով՝ Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում ավելացել Է 32,6 միլիարդ դոլարով եւ կազմել 304,2 միլիարդ դոլար: Այսպիսով, նա շարունակում Է պահպանել առաջատարի դիրքը աշխարհի միլիարդատերերի վարկանիշում: 2021 թվականի նոյեմբերին, երբ Tesla-ի ակցիաների գները նորացրեցին պատմական ռեկորդը, Մասքն առաջին մարդը դարձավ պատմության մեջ, որի կարողությունը հասավ 300 միլիարդ դոլարի: Անցյալ տարվա հոկտեմբերին նա 257,6 միլիարդ դոլար կարողությամբ ամենահարուստ մարդը դարձավ Forbes-ի հաշվարկների ողջ պատմության ընթացքում: Մինչ այդ ամենամեծ կարողությամբ մարդը պատմության մեջ համարվել Է Amazon.com Inc.-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. նրա կարողությունը հասել Է 212 միլիարդ դոլարի նշագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: