Լավ, ո՞ւմ եք էշի տեղ դրել․ Ով է 2021 թ․ Հայաստանի լավագույն մարզիչը

Լավ, ո՞ւմ եք էշի տեղ դրել․ Ով է 2021 թ․ Հայաստանի լավագույն մարզիչը

Նախօերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց այն մասնագետների անունները¸ որոնք հավակնում են դառնալ 2021 թվականի լավագույն մարզիչ։ Եվ այսպես «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում ՀՖՖ-ի կողմից առաջադրված թեկնածուներն են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, Հայաստանի երիտասարդական հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիասյանը, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։ Նախքան լավագույնների կատարած արդյունքներին և ամփոփոիչ եզրակացություններին անդրադառալը հարկ ենք համարում խոսել աբսուրդային մի երևույթի մասին։ Խոսքը ՀՖՖ-ի կողմից Ռաֆայել Նազարյանին լավագույն մարզիչ թեկնածու առաջադրելն է։ Տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում բանական մարդու տրամաբանության մեջ։ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը խայտառակ ելույթներից հետո Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 6 խաղից հետո 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երկրորդ հավաքականն այս տարի 2։0 հաշվով պարտվել է Ֆարերյան Կղզիների գաճաճ հավաքականին, Երևանում 1։4 հաշվով զիջել է Սերբիային, զիջել է այդ պահին խմբի ենտապահ Հյուսիսային Մակեդոնիային։ Նազարյանի գլխավորությամ Հայաստանի երիտասարդական թիմը ընտրական փուլի վերջին խաղում գերխայտառակ 7։0 հաշվով պարտվել է Ֆրանսիային։ Նազարյանի գլխավորությամբ ԲԿՄԱ-ն 6 միավորով եզրափակում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Այսքանից հետո արդյունքների առումով Հայաստանի ամենավատ մարզչին պաշտոնանկ անելու փոխարեն ՀՖՖ-ն նրան առաջադրել է լավագույն մարզչի թեկնածու։ Լավ, ում եք էշի տեղ դրել։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է քան թքել ֆուտբոլային հասարակության վրա։ Եթե Նազարյանի պես անհաջողակ մասնագետը կա թակնածուների ցուցակում, ինչու օրինակ ցանկում չկա «Ուրարտուի» կամ ասենք «Նորավանքի» գլխավոր մարզիչը։ Մարզիչներ որոնք ունեն պոտենցիալ և աչքի են ընկնում համեմատաբար կայուն արդյունքներով։ Նազարյանի գրանցած արդյունքներն ավելի՞ լավն են։ Տեղի ունեցող երևույթների մասին խոսելը հավատացեք տհաճ է։ Լավագույն մարզիչը պետք է որոշվի մասնավորապես արդյունքների հիման վրա։ Այս սկզբունքով առաջնորդվելով «Առաջին լրատվական»-ը տարվա լավագույն մարզիչ է համարում Վարդան Բիչախչյանին։ Այս մասնագետի գլխավորությամբ «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը, Կոնֆերենցիաների լիգայում պայքարից դուրս թողեց հունգարական ուժեղագույն թիմերից «Ֆեհերվարին»։ Վերջինիս կազմում ընդգրկված են Հունգարիայի հավաքականի 5-6 ֆուտբոլիստներ որոնք մասնակցել էին Եվրո-2020-ին։ Եվ ընդհնարապես Բիչախչյանի գլխավորած թիմերը մշտապես աչքի են ընկել կայուն և որակյալ խաղով։ Երկրորդ տեղում տեսնում ենք Ալեքսանդր Գրիգորյանին, որը կարճ ժամանակ աշխատելով «Ալաշկերտում» հասավ պատմական հաջողության։ Մասնավորապես թիմը նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եվրագավաթներում հասավ մինչև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Գրիգորյանն կարող էր լինել նաև լավագույնը, սակայն նրա աշխատանքը «Ալաշկերտում» կարճ տևեց։ Ի տարբերություն Բիչախչյանի արդյունքի, Գրիգորյանի գրանցած արդյունքը դրվագային էր։ Եվ վերջապես, երրորդ տեղում տեսնում ենք Վարազդատ Ավետիսյանին։ Վերջինիս հաջողվեց Մ-19 տարեկանների հավաքականի հետ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը նվաճելով Էլիտ ռաունդի ուղեգիր։ Սա լուրջ և խրախուսման արժանի արդյունք է։ Ինչ վերաբերվում է Խոակին Կապառոսին, ապա վերջինիս աշխատանքը և արդյունքների դինամիկան պետք է համարել դրական։ Դրական կարելի է համարել նույն Գունկոյի և Եղիշե Մելիքյանի աշխատանքը, սակայն արդյունքի տեսանկյունից ընդունենք որ Բիչախչյանը, Գիրգորյանն ու Ավեիտսյանը մեկ քայլ առաջ են։