Աթլետիկան ճանաչվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ամենամասսայական մարզաձևը

Աթլետիկան ճանաչվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ամենամասսայական մարզաձևը

Աթլետիկան ճանաչվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ամենամասսայական մարզաձևը։ Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային ասոցիացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Քոուն։ Ցուցանիշը հիմնված է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տրամադրած տվյալների վրա: Քոուն նաև նշել է, որ աթլետիկան Տոկիոյում առաջատար է դարձել հեռարձակումների դիտումների ընդհանուր ժամերի (2,2 մլն), ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների (10 հազ. ) և սոցիալական ցանցերում հրապարակված գրառումների քանակով (700 միլիոն): Բացի այդ, ՄՕԿ-ի և Տոկիոյի օլիմպիական խաղերի կայքերում և հավելվածներում ամենաշատ դիտումները ստացել են աթլետիկայի տեսանյութերը՝ ավելի քան կես միլիոն, հայտնում է ՀԱՕԿ-ը: Տոկիոյի խաղերում մեդալների ամենամեծ հավաքածուն եղել է աթլետիկայում՝ 48, երկրորդը՝ լողն է պարգևների 37 հավաքածուով։