Սյունիքի մարզի Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Սյունիքի մարզի Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 10:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։