Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Երաժիշտը Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի (1997) կոչում ուներ, նա Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր էր (1998): Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։ Տեղեկություը հայտնում է ՌԻԱ Նովոստին, երաժշտի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Ձայնը» հեռուստանախագծից: Երեկ` նոյեմբերի 27–ին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գրադսկին ուղեղի կաթվածի կասկածանքով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ Երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին կորոնավիրուս տանելուց հետո։ Գրադսկին ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում: 1974 թվականին ավարտել է երաժշտամանկավարժական ինստիտուտը։