«Արարատ-Արմենիա» պաշտպանը կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանադանոց

«Արարատ-Արմենիա» պաշտպանը կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանադանոց

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլայի ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերվում է երեկ կայացած «Նորավանքի» դեմ գավաթային հանդիպմանը․ «Երեկ «Նորավանք»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ մեր թիմի պաշտպան Դիեոգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք էր ստացել և, տեղափոխվելով հիվանադանոց, վիրահատվել։ Ցավով ցանկանում ենք նշել, որ վնասվածքի լրջությունը հարցականի տակ է դնում նրա հետագա ֆուտբոլային գործունեությունը։ Տեսանյությում ներկայացված է հակառակորդ թիմի կողմից կատարված կոպտագույն խախտումներից միայն մեկը, որը նույնիսկ չի արձանագրվում մրցավարի կողմից։ Մեր թիմի պաշտպանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ բնակոնոն կյանքին։ Հ․Գ․ Ի հավելում նշենք, որ հանդիպման 2-րդ խաղակեսում (ավելի ստույգ` 58-րդ և 81-րդ րոպեներին) մեր թիմի ֆուտբոլիստները դարձել են 2 մաքուր գոլերի հեղինակ։ Վերջիններս անհասկանալի պատճառներով չեն արձանագարվել հանդիպումը սպասարկող մրցավարների կողմից»։