Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահը վերընտրվեց

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահը վերընտրվեց

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հաշվետու – ընտրական վեհաժողովը տեղի ունեցավ Անթալիայում: Ընտրելու ձայն ունեցող 130 պատվիրակներից մեկը մարզաձևի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանն էր: Նախագահի թեկնածուներն էին գործող ղեկավար, ճապոնացի Մորինարի Վատանաբեն և ազերի Ֆարիդ Գաիբովը:Մեր պատվիրակը ձայնը տվեց Մորինարիին, որը 81 կողմով վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում / նրա մրցակիցը ստացավ 47 ձայն /,- հայտնում է ՀԱՕԿ-ը: Մորինարին կազմակերպությունը ղեկավարում է 2017թ – ից: Ընտրական հաջորդ վեհաժողովը տեղի կունենա երեք տարի հետո՝ 2024թ. Փարիզի օլիմպիական խաղերից հետո: Հավելենք, որ հերթական ՝ 84 –րդ կոնգրեսը նշանակված է 2022թ. հոկտեմբերին ՝ Նորվեգիայում: