Նորեկ Հայաստանի ազգային հավաքականում
20:32 | 2021-11-08
Երևանի «Արարատի» պաշտպան Հովհաննես Նազարյանը կմիանա ազգային հավաքականին և կնախապատրաստվի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ հանդիպումներին:
Մեր հավաքականն այսօր սկսել է նախապատրաստական հավաքը։ Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը բաց են թողնելու կենտրոնական պաշտպաններ Տարոն Ոսկանյանն ու Վարազդատ Հարոյանը։