Հայաստան-Հս․ Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպման տոմսերը վաճառվում են նաև տոմսարկղում

Հայաստան-Հս․ Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպման տոմսերը վաճառվում են նաև տոմսարկղում

ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և 🇦🇲 Հայաստան - Գերմանիա 🇩🇪 հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում,- հայտնում է ՀՖՖ-ն։ Տոմսերի արժեքն է՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա՝ Հյուսիսային, Հարավային - 2000 դր. Արևելյան – 5000, 6000 դր. Արևմտյան - 10000 դր. Հայաստան-Գերմանիա՝ Հյուսիսային, Հարավային - 3000 դր. Արևելյան - 6000, 7000 դր. Արևմտյան - 12000, 15000 դր. Ինչպես տոմսարկղերից, այնպես էլ առցանց տարբերակով տոմսերը գնելուց իրականացվելու է անձնագրային նույնականացում մեկ անձը կարող է գնել ոչ ավել քան երկու տոմս։