Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը․ Ովքեր են միացել ազգային թիմին

Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը․ Ովքեր են միացել ազգային թիմին

Նոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ. Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա) Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա» Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա» Ժիրայր Մարգարյան - «Արարատ» Կիսապաշտպաններ Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան) Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա» Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա» Էրիկ Վարդանյան - «Փյունիկ» Հարձակվողներ Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Ալեքսանդր Կարապետյան - «Նոա» Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։ Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։ Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։