Կատարյալ ֆուտբոլային ֆիասկո․ Ինչու ձախողվեց Հայաստանի չեմպիոնը

Կատարյալ ֆուտբոլային ֆիասկո․ Ինչու ձախողվեց Հայաստանի չեմպիոնը

Երևանի «Ալաշկերտը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հյուրընլավելիս 2։0 հաշվով զիջելով ավտրիական ԼՍԱԿ-ին։ Հայաստանի չեմպիոնը կորցրեց փլեյ-օֆ դուրս գալու հնարավորությունները և վերջին երկու հանդիպումները մրցաշարային առումով որևէ նշանակություն չունեն։ 4 խաղում հայկական թիմը խփել է 3 և բաց թողել 13 գնդակ։ Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը մասնակցում է եվրագավաթների մրցաշարի խմբային փուլին, բայց․․․։ Ենթադրվում էր, որ այս մրցաշարը մեր երկրում կվերածվի աշնանային ֆուտբոլային տոնի։ «Ալաշկերտի» մասնակցությամբ տնային հանդիպումները նույն ԼԱՍԿ-ի և ֆիննական «Հիկ»-ի հետ անցան կիսադատարկ տրիբունաների պայմաններում։ Մինչդեռ որակավորման փուլի երեք հանդիպումներում «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոնն ուներ երկրպագուների լայն աջակցություն։ Մասնավորապես Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսի» դեմ խաղում մարզադատշտում ֆուտբոլային թեժ մթնոլորտ էր։ «Ալաշկերտն» իր հերթին ցուցադրեց բարձկարագ ֆուտբոլ և թվում էր Կոնֆերենցիաների լիգայում հայկական թիմը կկարողանա պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրի համար։ Խմբային փուլին ընդառաջ հրաժարական տվեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որի գլխավորությամբ թիմը հասել էր պատմական հաջողության։ Նրան փոխարինած սերբ մասնագետ Միլան Միլանովիչը փորձեց նոր շունչ հաղորդել թիմին, բայց դա ակնհայտորեն չստացվեց։ Արդյունքում ականատեսը եղանք կատարյալ ֆուտբոլային ֆիասկոյի, որն ունի թերևս մի քանի պատճառ։ Այո, խմբային փուլից առաջ «Ալաշկերտը» անհաջող էր ելույթ ունենում Հայաստանի առաջնությունում։ Գրիգորյանը հեռացավ 5-րդ տուրի «Նորավանքի» դեմ խաղից հետ։ Դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ «Ալաշկերտը» հասել էր իր հնարավորությունների գագաթնակետին և անկումից խուսափելու համար անհրաժեշտ էր նոր լիցքեր հաղորդել թիմին։ Անհրաժեշտ էր հրատապ կերպով թարմացնել կազմը։ Անհրաժեշտ էր հոգեբանական առումով թիմին ճիշտ նախապատրաստել մեզ համար մեծ մրցաշարին։ Անհրաժեշտ էր մարքեթինգային տեսանկյունից եկրպագուին միանգամայն դրական կերպով նախապատրաստել պատմական իրադարձությանը։ Փոխարենը, երկրպագուն ականատեսը եղավ գլխավոր մարզչի հրաժարականի, որը կարծում ենք ճիշտ չէր։ «Հիկ»-ի դեմ մրցավեճի տոմսերի տոմսերը բավական թանկ էին։ ԼԱՍԿ-ի հետ մրցավեճում տոմսերի գները իջեցվեցին, բայց արդեն ուշ էր։ Հիասթափված երկրպագուին մարզադաշտ ետ բերելը բավական դժվար է։ Առաջին հայացքից նշված փաստարկները կարող են երկրորդական թվալ, բայց խմբային փուլում «Ալաշկերտի» ժամանակից շուտ ձախողումը ցույց է տալիս, որ ֆուտբոլում երկրորդական խնդիրներ ուղղակի չկան։ «Ալաշկերտի» ղեկավարներին երևի թվում էր, թե երկրպագուն չի խնայի միջոցները և կգա մարզադաշտ իր սիրելի թիմին աջակցելու համար։ Սա միանգամայն սխալ մոտեցում էր։ Հայաստնում ֆանատների բանակ ըստ էության չկա։ Նույն «Ալաշկերտը» չունի երկրպագուների մի քանի հազարանոց ակտիվ երկրպագուներ։ Անհրաժեշտ էր թերևս ֆուտբոլասերներին հնարավոր մեթոդներով, մոտեցնել թիմին, մոտեցնել կարևոր մրցաշարին։ Ցավոք ունենք այն ինչ ունենք, և եթե փորձենք կարճ նկարագրել իրավիճակը պետք է փաստենք, որ մեր չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայում ձախողվեց ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով։ Ցավով պետք է արձանագրենք նաև, որ մենք դեռևս պատրաստ չենք պատշաճ կեըպով մասնակցելու նույնիսկ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարին։