Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքի բակեր

Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքի բակեր

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու մարզպետարանին հատկացված հրատապ ծրագրի միջոցներով իրականացվում են շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ: Մարզի ղեկավարը Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանի, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի և ոլորտի պատասխանատումների հետ հետևել է արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին ընթացքին: Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքի բակեր: Չուխաջյան փողոցի 26-30 շենքերի բակերում աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, տեղադրվում են եզրաքարեր, առաջիկա օրերին մայթերը և փողոցները կխճալցվեն, ապա կասֆալտապատվեն: Բաթումի 19 շենքի հարակից անցուղին ասֆալտապատվել է, բակը՝ խճալցվել և պատրաստ է ասֆալատապատման: Մարզպետին ներկայացվել է նաև մյուս բազմաբնակարանների բակերում տիրող իրավիճակը, որտեղ նույնպես հրատապ ծրագրով առաջիկայում կսկսվեն հիմնանորգման շինաշխատանքները: Նոյեմբերին նման աշխատանքներ կմեկնարկեն նաև Վանաձորի Թումանյան 11, Տիգրան Մեծի 56, Շիրակի խճուղի 56-58, Տարոն 2 թաղամասի 40-50, Երևանյան խճուղի 127-137 շենքերի բակերում և Մյասնիկյան 7՝ 20-րդ դպրոցի բակ տանող ճանապարհահատվածում: «Վանաձորի բազմաբնակարանների բակերը մեծ մասամբ նման անմխիթար վիճակում են, չեն նորոգվել ավելի քան 30 տարի, և մենք աստիճանաբար փորձելու ենք բարեկարգել և հարմարավետ դարձնել բոլոր շենքերի բակերը»,- այցն ամփոփել է մարզպետը: Հիշեցնենք, որ Լոռու մարզին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար: Այս տարի հատկացված միջոցներով նորոգվում են դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն: