Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ

Վրաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 337 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 703 հազար 281 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3137 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9873 է: