ԵՄ-ն կաջակցի Մոլդովային հաղթահարել էներգետիկ ճգնաժամը

ԵՄ-ն կաջակցի Մոլդովային հաղթահարել էներգետիկ ճգնաժամը

Եվրամիությունը Մոլդովային 60 մլն եվրո կհատկացնի էներգետիկ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ամփոփելով Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ հանդիպումը: Ներկայում պետությունում կա գազի դեֆիցիտ, քանի որ սեպտեմբերի վերջին «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրի ժամկետն ավարտվել է: «Գազպրոմ»-ը պահանջում է մարել 709 մլն դոլարի պարտքը: