Ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման ժամանակաշրջան բացեն մեր մեծ համայնքում. Դավիթ Խուդաթյան

Ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման ժամանակաշրջան բացեն մեր մեծ համայնքում. Դավիթ Խուդաթյան

Ինչպես տեղեկացրել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 5-ին Շիրակի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող անձանց անունները: Արմավիր համայնքում ՔՊ թեկնածուն 2018-ից համայնքը ղեկավարող Դավիթ Խուդաթյանն է: Ֆեյսբուքյան իր էջում Խուդաթյանը ուղերձ է հղել՝ ուղղված արմավիրցիներին: Նա նշում է, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման նոր ժամանակաշրջան բացեն համայքում: Դավիթ Խուդաթյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի արմավիրցիներ, սարդարապատցիներ, մյասնիկյանցիներ, հացիկցիներ, խանջյանցիներ, լուկաշինցիներ, նորավանցիներ, մայիսյանցիներ, այգեվանցիներ, լենուղեցիներ, արաքսեցիներ սիրով տեղեկացնում եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության որոշմամբ գլխավորելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում։ Ես և ավագանու անդամության մեր թեկնածուները անելու ենք ամեն ինչ Արմավիր, Սարդարապատ, Մյասնիկյան, Հացիկ, Խանջյան, Լուկաշին, Մայիսյան, Նորավան, Այգեվան, Լենուղի, Արաքս համայնքների զարգացման, Ձեր սպասելիքների արդարացման համար։ Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման նոր ժամանակաշրջան բացեն մեր մեծ համայքում՝ մարզկենտրոն Արմավիրում և մեր սիրելի գյուղերում, խոշորացված Արմավիրը պիտի դառնա Հայաստանի Հանրապետության համայնքային զարգացման լոկոմոտիվը և մեր ջանքն ու մտքերը ուղղված են ծառայելու այս գաղափարին։ Հաջողություն եմ մաղթում բոլորիս պատասխանատու այս գործում»։