Տեղի է ունենում մի գործընթաց, որի միջանկյալ ավարտը հայ հասարակությանը դուր չի գալու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման մասին, ասել է, որ գործընթացի համար բավական է երկու կողմերի ու Ռուսաստանի մասնակցությունը, ուրիշի մասնակցություն պետք չէ, որովհետև քարտեզները ՌԴ բանակի գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև: Մենք էլ գլխավոր շտաբ ունենք, հետաքրքիր է մենք ունենք քարտեզներ Հայաստանի սահմանների վերաբերյալ։ Արդյո՞ք մեր շահերից բխող, մեզ համար նպաստավոր քարտեզներ կլինեն, որովհետև Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, խախտել սահմաննները։ Այդ փաստը չի ճանաչել Ռուսաստանը, որովհետև իր քարտեզներով այդպես պետք է լիներ։ Միգուցե՞ Ադրբեջանն էլ նախնական պայմանավորվածությամբ է դա արել, իմանալով, որ հետո սահմանազատման հարց չի լինի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: