Հրշեջները մարել են Երևանի Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 27-ին, ժամը 13։20-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Նշվում է, որ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ 16։50-ին։