Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանն առնչվող հարցեր

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։ Նախարարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցը մշտապես ներգրավված է եղել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը և ակտիվորեն աշխատելով արտաքին ասպարեզում՝ նպաստել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։ Երկուստեք կարևորվել է փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը։