Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի

Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային կարճատև այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել է պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղը: