Հայաստանում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

Հայաստանում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը: Նվիրակության բացման արարողությունը կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ: Մինչ նվիրակության բացման արարողությանը Հայաստանի ԱԳ նախարարն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, տեղի է ունեցել երկու նամականիշով նոր գեղաթերթիկի մարում «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով: