Հիմնադրամի դեմ կանխամտածված արշավ է գնում․ այս քայլով վնասում են միայն կառույցին

Անցյալ տարի՝ պատերազմի օրերին, «Հայաստան» հիմնադրամի իրականացրած` «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի ընթացքում հավաքվել էր ավելի քան 170 միլիոն դոլար։ Հիմնադրամի և ՀՀ-ի միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա՝ հիմնադրամից կառավարությանն էր փոխանցել հավաքագրված գումարից մոտ 52 միլիարդ 703 միլիոն դրամ: Հիմնադրամի գումարները պետբյուջե փոխանցելու և դրա ծախսերի արդյունավետության առնչությամբ ԱԺ–ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նկատում է՝ այս ամենի հետևանքը լինելու է այն, որ հիմնադրամի շուրջ վստահության ճգնաժամ է ստեղծվում․ «Հիմնադրամի դեմ կանխամտածված արշավ է գնում․ այս քայլով վնասում են միայն կառույցին»։