2008 թ․-ից ի վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է փողոցներից մեկը հայազգի վառոդապետի անունով կոչել․ Ermenihaber.am

2008 թ․-ից ի վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է փողոցներից մեկը հայազգի վառոդապետի անունով կոչել․ Ermenihaber.am

2008 թվականից իր վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասում գտնվող փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով։ Չնայած հենց այդ փողոցում են գտնվում Տատյանի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և Տատյան (Տատեան,Դադյան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պետք է կրի «Մաբեթ» անունը։ Նշյալ եկեղեցու և Տատյան դպրոցի ղեկավար Մեսութ Օզդեմիրը թուրքական «Medyascope»-ի հետ զրույցում, անդրադառնալով օսմանյան բանակում Տատյանի ունեցած ավանդին, նշել է․ «Տատյան Էֆենդին այն անձն է, որը ծառայել է օսմանյան պետությանն ու Թուրքիայի Հանրապետությանը։ Շատ տխրեցուցիչ է, որ ընդամենը մի փողոց Տատյան Էֆենդիի անունով կոչելը շատ է համարվում։ Ստացվում է, որ մենք խոչընդոտում ենք, որ պատմական արժեքը փոխանցվի գալիք սերունդներին։ Հետևաբար հնարավոր չէ չտխրել»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում