Պակիստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անում

Պակիստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անում

Պակիստանն ու Թուրքիան համատեղ ACES Meet 2021-22 զորավարժություններ են անցկացնում՝ երկու երկրի ՌՕՈւ մասնակցությամբ։ Դրանք անցնում են Պակիստանի օպերատիվ ավիաբազայում։ Որպես դիտորդներ հրավիրված են Մեծ Բրիտանիայի և Ուզբեկստանի ՌՕՈւ ներկայացուցիչները, գրում է Haqqin.az-ը։ Զորավարժությունների նպատակն է ՌՕՈւ մարտավարության հղկումը, մարտական ներուժի բարձրացումը և օպերատիվ համատեղելիության հզորացումը։ Զորավարժություններ է այցելել Պակիստանի ՌՕՈւ շտաբի պետ, ավիացիայի մարշալ Զախիր Ահմեդ Բաբար Սինդխուն։ Նա նշել է, որ զորավարժությունները եզակի են, քանի որ մասնակից օդուժն ունի մարտական գործողությունների հարուստ փորձ։ 2021-ի սեպտեմբերին Բաքվում անցկացվեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» առաջին համատեղ զորավարժությունները։