Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ»

Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը երեկ մեծ շքախմբով այցելել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ սպառնացել աշխատակիցներին՝ եթե մեկ մարդու նման չընտրեն Կապանի ՔՊ թեկնածուին, բոլորին կազատեն աշխատանքից: Կոմբինատում Կապան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ են աշխատում: Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը եւ ուժերը կենտրոնացրել են, որ Կապանում ռեւանշի հասնեն: Այստեղ ՔՊ թեկնածուն նկարիչ Դավիթ Դանիելյանն է՝ Արայիկ Հարությունյանի սանիկը, իսկ նրա մրցակիցը երկարամյա քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է, ով 2018-ին հաղթեց ՔՊ թեկնածուին, չնայած ՔՊ-ն վերելքի վրա էր: Հիշեցնենք, որ կոմբինատի 15 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ընկերությունն օրեր առաջ, անհասկանալի պայմաններում նվիրեց ՀՀ կառավարության աշխատակազմին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում