Անօրինական միգրանտների խնդրով պայմանավորված՝ Լեհաստանը սահմաններին ավելացնում է զինվորականների թիվը

Անօրինական միգրանտների խնդրով պայմանավորված՝ Լեհաստանը սահմաններին ավելացնում է զինվորականների թիվը

Անօրինական ներգաղթյալների թվի մեծացմամբ պայմանավորված՝ Լեհաստանի իշխանությունները կներգրավեն ևս մոտ 2500 զինվորականի Բելառուսի հետ սահմանը պահպանելու համար։ Լեհաստանը սահմանին զինվորականների թիվը հասցնում է 10 հազարի: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Twitter»-ում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Եվրամիությունը մեղադրում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին միգրացիոն ճգնաժամը դիտավորյալ հրահրելու համար, այն է՝ կազմակերպվում է հազարավոր անօրինական միգրանտների ուղղորդումը ԵՄ սահմաններ` ի պատասխան Եվրոպայի կիրառած պատժամիջոցների: Մայիսին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկն այլևս հետ չի պահի փախստականներին ԵՄ երկրներ ճանապարհորդելուց: Դրանից հետո անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացել է առաջին հերթին դեպի Լիտվա, ապա՝ Լեհաստան։