Նաբերեժնիե Չելնի քաղաքի 5 հարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել

Նաբերեժնիե Չելնի քաղաքի 5 հարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել

Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի 5 հարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով 4 մարդ տուժել է, 32-ը ՝ տարհանվել: Տեղում աշխատում են փրկարարական, հրշեջ ծառայության, շտապօգնության աշխատակիցները: Փրկարարներին հաջողվել է երկու անձի դուրս բերել փլատակներից: Նախնական տվյալներով պայթյունի պատճառը բնականի գազի արտահոսքն է: Պայթյունը տեղի է ունեցել 4-րդ հարկի բնակարաններից մեկում: