Նոյեմբերին Իսլամաբադում պլանավորվում Է Աֆղանստանի խնդրով ընդլայնված «եռյակի» հանդիպումը

Նոյեմբերին Իսլամաբադում պլանավորվում Է Աֆղանստանի խնդրով ընդլայնված «եռյակի» հանդիպումը

Աֆղանական հիմնախնդի կարգավորման շուրջն ընդլայնված «եռյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան) հերթական նիստը պլանավորվում Է նոյեմբերի երկրորդ կեսին Իսլամաբադում: Հոկտեմբերի 25-ին կայացած առցանց խորհրդաժողովում այդ մասին հայտնել Է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը: «Մեք ունենք մեր պակիստանցի գործընկերների նախաձեռնությունը նոյեմբերի երկրորդ կեսին Իսլամաբադում գումարելու ընդլանված «եռյակիտ» նիստ»,- ասել Է նա: Կաբուլովը նշել Է, որ ԱՄՆ-ի նոր հատուկ ներկայացուցիչն արդեն գրել Է, որ սպասում Է, թե երբ կհայտնեն օրը, իսկ դա նշանակում, որ ԱՄՆ-ը կմասնակցի: «Այդ հանդիպմանը մենք պլանավորում ենք քննարկել արդեն կոնկրետ գործնական հարցեր, թե արդեն ՄԱԿ-ի հետ մեկտեղ ինչ կերպ սկսենք աշխատել այդ նախագծի վրա՝ արդեն ունենալով տարածաշրջանային բոլոր հանգուցային պետությունների աջակցությունը»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: