Թալիբները ողջունել են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Պուտինի խոսքը

Թալիբները ողջունել են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Պուտինի խոսքը

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները ողջունում են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը: Այդ մասին հայտարարել Է ժամանակավոր կառավարությունում Աֆղանստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին: «Աֆղանստանի իսլամական Էմիրության» (ԱԻԷ) արտաքին գործերի նախարարությունը ողջունում Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները սեւ ցուցակից ԱԻԷ-ի ղեկավարների անունները բացառելու վերաբերյալ: Քանի որ պատերազմը մոտեցել Է ավարտին, աշխարհի երկրները նույնպես պետք Է դրական փոփոխություններ կատարեն Աֆղանստանի նկատմամբ իրենց մոտեցումների հարցում: Մենք ձգտում ենք միջազգային հանրակցության հետ դրական հարաբերությունների՝ փոխադարձ սկզբունքների հիման վրա»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում: Հոկտեմբերի 21-ին «Վալդայ» միջազգային ակումբի նիստում Վլադիմիր Պուտինը հնարավոր Է համարել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Թալիբան»-ին բացառելու հնարավորությունը: Սակայն ՌԴ նախագահն ընդգծել Է, որ որոշումն սկզբում պետք Է ընդունվի ՄԱԿ-ի մակարդակով, եւ նշել Է, որ այժմ ամեն բան կախված Է այն բանից, թե Աֆղանստանում արդյոք իրադրությունը կզարգանա դրական հունով: Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի մայրաքաղաքում Աֆղանստանին նվիրված հանդիպում Է անցկացվել «մոսկովյան ձեւաչափով»: Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ մասնակիցները համատեղ հայտարարության մեջ նշել են, մասնավորապես, Աֆղանստանի նոր իշխանությունների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ անկախ միջազգային ասպարեզում թալիբների կարգավիճակից: Օգոստոսին Աֆղանստանում թալիբներն իշխանության եկան ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի զորքերը երկրից դուրս բերելու ֆոնին. որոնք այնտեղ են գտնվել 20 տարի: Նոր իշխանության ներկայացուցիչները հայտարարել են ներառական կառավարություն ձեւավորելու մտադրության, ահաբեկչության եւ թմրառեւտրի դեմ պայքարի եւ տարածաշրջանի երկրների համար Աֆղանստանի կողմից սպառնալիքի բացակայության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: