Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 243,6 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 243,6 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել Է 243 միլիոն 657 հազար 129: Ինչպես տեղեկացնում Է Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 947 հազար 967 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 45 միլիոն 444 հազար 260 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը կազմել Է 735 հազար 941: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 175 հազար 468-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը երկրում հասել Է 454 հազար 269 մարդու: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 729 հազար 763 հիվանդացած, մահացել Է 605 հազար 644 մարդ: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 802 միլիոն 200 հազար 233 չափաբաժին պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել Է 636,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2268, Հնդկաստանում՝ 325, Բրազիլիայում՝ 2823 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: