Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ

Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ

Ամերիկյան Facebook ընկերությունը դատական ​​հայց է ներկայացրել Ուկրաինայի բնակչի դեմ՝ նրան մեղադրելով սոցցանցի 178 միլիոն օգտատերերի անձնական տվյալները գողանալու մեջ։ Համապատասխան հայցը հայտնվել է Կալիֆորնիայի Հյուսիսային շրջանի դատարանի էլեկտրոնային բազայում։ Facebook-ի ներկայացուցիչները պնդում են, որ 2018 -ի հունվարից մինչև 2019 -ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ալեքսանդր Սոլոնչենկոն հասանելիություն է ստացել սոցիալական ցանցի 178 միլիոն օգտվողի հաշիվներին և հեռախոսահամարներին: Ինչպես նշված է փաստաթղթում, դրա համար նա օգտագործել է հատուկ ծրագրակազմ, որն ավտոմատ կերպով հարցումներ է ուղարկել օգտատերերին Messenger հավելվածի միջոցով։ Facebook-ը նշել է, որ օգտատերերի տվյալների արտահոսք տեղի չի ունեցել։ 2021 թվականի մայիսին Սոլոնչենկոն, ըստ մեղադրող կողմի, գողացված տվյալները վաճառել է մասնագիտացված առցանց ֆորումում: «Սոլոնչենկոն գործել է հարթակի կանոնների խախտմամբ»,- ասվում է հայցում։ Facebook-ի ղեկավարությունն ակնկալում է, որ դատարանը կպարտադրի Սոլոնչենկոյին փոխհատուցել վնասը և արգելել օգտվել ընկերության ծառայություններից։