UCOM-Ն առաջարկում է ձեռք բերել  անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն

UCOM-Ն առաջարկում է ձեռք բերել անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն

 
Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։ Հավաքածուն ներառում է բոլոր խելացի սարքերի կառավարման կենտրոն, շարժման տվիչ, պատուհանի ու դռան տվիչ, խելացի վարդակ, ինչպես նաև սենյակի ջերմաստիճանի ու խոնավության չափման մոնիտոր։ Սարքավորումները միացած են կառավարման համակարգին Wi-Fi-ի միջոցով։ Խելացի հավաքածուն ակտիվացնելու համար նախ անհրաժեշտ է կառավարման կենտրոնը միացնել հոսանքին, այնուհետև բացել Mi Home հավելվածը սմարթֆոնի վրա և, վերևի աջ անկյունում սեղմելով «+» նշանը, սարքավորումների ցանկում ավելացնել կառավարման կենտրոնը (Mi Control Hub)։ Տվիչները պետք է տեղադրել տան այն հատվածներում, որտեղ կա դրանց անհրաժեշտությունը։ «Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, անշուշտ, կհամալրվի նոր մոդելներով։ Դրանք հատկապես հարմար են այն ընտանիքների համար, որոնք արձակուրդը կամ հանգստյան օրերը նախընտրում են կազմակերպել բնության գրկում, բայց միևնույն ժամանակ ուզում են լիարժեք վերահսկողության տակ պահել իրենց բնակարանները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ Հավելենք, որ կանխիկ գնման դեպքում խելացի հավաքածուի արժեքը կկազմի 37 000 դրամ, իսկ ապառիկ ձևակերպման դեպքում՝ ամսական ընդամենը 1030 դրամ։ Ցանկության դեպքում, հավաքածուի մեջ ներառված սարքերը կարելի է ձեռք բերել նաև առանձին։ Մասնավորապես՝ կառավարման կենտրոնի արժեքն է 16 900 դրամ, պատուհանի և դռան տվիչի արժեքն է 7000 դրամ, շարժման տվիչը 5900 դրամ է, ջերմաստիճանի և խոնավության չափման մոնիտորը 3500 դրամ, իսկ խելացի վարդակը՝  7900 դրամ։