ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին

Հոկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, ով իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհայտ կորածների ու գերեվարվածների իրավունքները: Արտակ Զեյնալյանը ներկայացրել է փաստաբանական գործունեության մանրամասները: Ազգային պատկանելիությամբ պայմանավորված Ադրբեջանում իրականացվող սպանությունները դիտարկվում են որպես ռասիզմի դրսևորում, շուրջ 1000 անձի իրավունքների պաշտպանություն են իրականացրել: Արցախում են փաստահավաք առաքելությամբ, համագործակցում են դատախազության, ՄԻՊ գրասենյակի հետ: Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել իրավապաշտպանի ջանքերը և ընդգծել է ստեղծված ծանր պայմաններում քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտության մասին: