Ֆինանսական խախտումների դեմ պայքարի խումբը Թուրքիային ներառել է «գորշ ցուցակում»

Ֆինանսական խախտումների դեմ պայքարի խումբը Թուրքիային ներառել է «գորշ ցուցակում»

Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբերը Թուրքիային ներառել են, այսպես կոչված, «գորշ ցուցակում»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ ոչ բավարար արդյունավետ պայքարի պատճառով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Ընդգծվել է, որ 2019 թվականից Թուրքիան «որոշակի հաջողությունների է հասել» այդ ոլորտում: Դրա հետ մեկտեղ խմբի նախագահ Մարկուս Պլեերը, հիմնավորելով Թուրքիայի ընդգրկումը «գորշ ցուցակում» նշել է, որ «լուրջ խնդիրներ են մնում»: Agence France-Presse-ը նշում է, որ «գորշ ցուցակում» ընդգրկվելը կարող է վատթարացնել երկրի իմիջը և բացասաբար ազդել օտարերկրյա ներդրումների ծավալի վրա: Բացի Թուրքիայից, այդ ցանկում հինգշաբթի ներառվել են Հորդանանն ու Մալին։ Դրա հետ մեկտեղ, Բոտսվանան և Մավրիկիոսը հեռացվել են այդ ցուցակից: