Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիին վաղաժամ ազատ արձակելու հնարավորությունը

Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիին վաղաժամ ազատ արձակելու հնարավորությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի բանտից վաղաժամկետ ազատման մասին խոսք լինել չի կարող: Նա պատիժը կկրի առնվազն վեց տարի, այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Միտումնավոր կերպով տեղեկություններ են տարածվում, որ իբր նա վեց տարի չի լինի անազատության մեջ, նրան կհանձնեն Ուկրաինային և այլն: Այս ամենը բացառված է: Բացառված է, որ Սաակաշվիլին վաղաժամ լքի բանտը: Նա կլինի ազատազրկման մեջ առնվազն վեց տարի »,- ասել է Ղարիբաշվիլին: Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ գործող իշխանությունների հակառակորդները հատուկ առաջ են քաշում Սաակաշվիլիի ձերբակալության թեման ՝ լարվածությունը մեծացնելու համար տեղական ինքնակառավարման ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին, որոնք նախատեսված են անցկացնել հոկտեմբերի 30 -ին: Նա հույս է հայտնել, որ քվեարկությունից հետո այլևս ստիպված չի լինի խոսել Սաակաշվիլիի և նրա հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մասին: