Թուրքական հակահետախուզությունը բացահայտել է Իսրայելին առնչվող լրտեսական ցանց

Թուրքական հակահետախուզությունը բացահայտել է Իսրայելին առնչվող լրտեսական ցանց

Թուրքիայում բացահայտվել է իսրայելական հետախուզական «Մոսադի» հետ կապ ունեցող լրտեսների ցանցը: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT): Ազգային հետախուզական կազմակերպության մոտ 200 աշխատակից գործողություն է իրականացրել Թուրքիայի չորս նահանգում, որի արդյունքում հայտնաբերվել է երեքական հոգուց բաղկացած հինգ լրտեսական բջիջ, նշում է հեռուստաալիքը: Հոկտեմբերի 7-ին ոստիկանությունը բերման է ենթարկել 15 մարդու: Պարզվել է, որ նրանք, որոնց թվում եղել են նաև պաղեստինցիներ, «Մոսադի» համար տեղեկություններ են հավաքել հիմնականում Թուրքիայում սովորող օտարերկրյա ուսանողների մասին: Գործակալներին հետաքրքրում էին այն երիտասարդները, որոնք ապագայում կարող էին աշխատել պաշտպանական արդյունաբերության ոլորտում: