Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 178 մարդ

Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 178 մարդ

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 178 մարդ, այսպիսով մահերի թիվը հասել է 124 հազար 763-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 11 հազար 788 դեպք, որից 1654-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 833 հազար 825 դեպքից առողջացել է 5 մլն 375 հազար 457-ը: 4486 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 50 մլն 36 հազար 416 իրանցի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ երկու չափաբաժիններն էլ ստացել է արդե 27 մլն 604 հազար 934 քաղաքացի: