Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ մեդալ ապահովեց Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ մեդալ ապահովեց Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ մեդալ ապահովեց Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը քառորդ եզրափակիչում հաղթելով թուրք բռնցքամարտիկին, մտել է կիսաեզրափակիչ և նվազագույնն ապահովել բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը համառ ու դժվար պայքարում հաղթեց իսպանացի մրցակցին: Նա նույնպես մեդալով կվերադառնա առաջնությունից: Հիշեցնենք, որ նախօրեին բրոնզե մեդալ էր ապահովել նաև աղջիկների առաջնությանը մասնակցող մեր 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: