Թուրքիան կերկարաձգի թուրքական ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

Թուրքիան կերկարաձգի թուրքական ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

Թուրքիան Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու համար միջնորդություններ է ներկայացրել մեջլիս: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում երկարացնել 2 տարով: Մինչև այս պահը ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում երկարացվել է ընդամենը մեկ տարի ժամկետով: Լիբանանի վերաբերյալ միջնորդությամբ պահանջվում է UNIFIL-ի կազմում թուրքական անձնակազմի առաքելության ժամկետը երկարացնել ևս մեկ տարով: