Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 31.8%-ը

Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 31.8%-ը

Վրաստանում պատվաստման գործընթացը կտրուկ դանդաղել է, ու եթե օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին օրական կատարվում էր ավելի քան 20 000 պատվաստում, ապա նշվում է, որ հոկտեմբերին օրական կատարվել է ամենաշատը 9000 պատվաստում։ Վիրուսի տարածումն ու բացասական հետևանքները կանխելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարել օրական պատվաստել մինչև 30 000 մարդ: Պատվաստումը Վրաստանում սկսվել է մարտի 15-ին։ Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է 1 013 507 մարդ, կամ չափահաս բնակչության 35,7%-ը։ Ամբողջությամբ պատվաստված է՝ 907 106 քաղաքացի, ինչը կազմում է չափահաս բնակչության 31,8%-ը։ Հաղորդում է Aliq Media-ն։