Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է նախօրեին Աթենքում նախագահների մակարդակով անցկացված Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիան մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին Թուրքիայի և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հանդեպ թշնամական քաղաքականությունը ի ցույց դնելու մեջ: Եռակողմ հայտարարությանը Եգիպտոսի մասնակցությունը Թուրքիայի ԱԳՆ-ի բնորոշմամբ ցույց է տալիս, որ Եգիպտոսի իշխանությունները դեռևս չեն կարողացել ընկալել, թե ով է Արևելյան Միջերկրականում համագործակության իրական հասցեատերը: Արտգործնախարարությունը հերթական անգամ կրկնել է Թուրքիայի այն պնդումը, թե Արևելյան Միջերկրականում որևէ նախաձեռնություն չի կարող հաջողություն ունենալ, եթե դրան մասնակից չեն Թուրքիան և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն հավելել է, որ Կիպրոսի խնդրի լուծման նոր բանակցային գործընթաց չի կարող սկսվել, քամի դեռ չի հաստատվել Կիպրոսի թուրքերի ինքնիշխան հավասարությունը և միջազգային հավասար կարգավիճակը: Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Աթենքում տեղի էր ունեցել Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ գագաթնաժողով, որից հետո հրապարակվել է եռակողմ հայտարարություն: Դրանում ընդգծվել է գազի որոնման և փոխադրման հարցում եռակողմ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին: Հայտարարության մեջ կողմերն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում՝ մասնավորապես Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի՝ գազի որոնման և հորատման աշխատանքներին՝ դրանք անվանելով սադրիչ գործողություններ: Հունաստանի նախագահ Կիրիակոս Միչոտակիսը հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Արևելյան Միջերկրականում հարևանների հանդեպ Թուրքիայի մոտեցումները որակել էր սպառնալիք տարածաշրջանի խաղաղության համար: