ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին ու տարածաշրջանում առկա իրավիճակին: Կարեն Դոնֆրիդը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու Միացյալ Նահանգների պատրաստակամությունն է հայտնել այս հարցում աջակցելու կողմերին: