ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին մեկ տարում ռեկորդային թվով միգրանտների է ձերբակալել

ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին մեկ տարում ռեկորդային թվով միգրանտների է ձերբակալել

Միացյալ Նահանգների իշխանությունները 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը Մեքսիկայի հետ սահմանին ձերբակալել են ավելի քան 1.7 մլն միգրանտի: Սա 1986 թվականից ի վեր գրանցված ռեկորդային ցուցանիշ է համարվում: The Washington Post պարբերականը, ում տրամադրության տակ են հայտնվել ԱՄՆ մաքսային ու սահմանային հսկման ծառայության չհրապարակված տվյալները, համաձայն որոնց՝ սահմանապահների կողմից ձերբակալվածներից ավելի քան 608 հազարը Մեքսիկայի քաղաքացիներ են: Թվաքանակով նրանց հաջորդում են Հաիթիից, Վենեսուելայից, Էկվադորից, Կուբայից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից եկած միգրանտները: Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկյան իշխանությունները 2021 թվականին ձերբակալվածների 61 տոկոսին արտաքսել են երկրից: