Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են, նրա ընկերություններում ստուգումներ են եղել

Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են, նրա ընկերություններում ստուգումներ են եղել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը կայքի հարցմանն ի պատասխան՝ հաստատել է նաև Տիգրան Արզաքանցյանը։ «Այո, իրոք կալանք է դրված իմ բանկային հաշիվների վրա: Բայց թույլ տվեք չմեկնաբանել դա»,-ասել է Արզաքանցյանը: Գործարարը նաև հաստատել է, որ իր սեփականություն հանդիսացող ընկերություններում ստուգումներ են իրականացվել, սակայն դրանք, Արզաքանցյանի պնդմամբ, «կրել են հերթական բնույթ»: «Փաստինֆո»-ն գործարարից հետաքրքրվել էր՝ նկատի ունենալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնեմասի մի մասը վարչապետի աշխատակազմին նվիրելու նախատիպը, նման առաջարկի դեպքում որո՞նք կլինեն իր քայլերը։ Ի պատասխան՝ նա պատրաստակամություն էր հայտնել իր սեփականություն հանդիսացող ընկերությունների բաժնեմասերի մի մասը ևս նվիրաբերել Կառավարությանը, եթե առաջարկը վերաբերի բոլոր ընկերություններին։